Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում ուժերը կչափի Միլանի «Ինտերի» հետ:

Անտոնիո Կոնտեն և Պաուլո Ֆոնսեկան հրապարակել են իրենց գլխավորած թիմերի մեկնարկային կազմերը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «Ռոմայի» մեկնարկային կազմում:

«Ինտեր». Հանդանովիչ, Գոդին, դե Վրեյ, Շկրինյար, Կանդրևա, Վեցինո, Բրոզովիչ, Վալերո, Բիրագի, Մարտինես, Լուկակու:

«Ռոմա». Միրանտե, Սանտոն, Մանչինի, Սմոլինգ, Կոլարով, Վերետու, Դիավարա, Մխիթարյան, Պելեգրինի, Պերոտի, Զանիոլո:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: