»»Ֆեդերեր․ Ես ու Նադալը կարող ենք պարծենալ մեր կարիերայով

Ֆեդերեր․ Ես ու Նադալը կարող ենք պարծենալ մեր կարիերայով

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հերթական անգամ խոսել է իր և Ռաֆայել Նադալի մրցակցության մասին։

«Կարծում եմ՝ բոլոր խաղացողներն էլ ունեցել են սկզբունքային մրցակիցներ։ Լենդլը, Բեկերը, Սամպրասը, Էդբերգը, Լեյվերը․․․Եթե չլինեի ես, Նադալը մեկ այլ մրցակից կունենար։ Մենք ուրախ ենք նման մրցակցության համար։ Ես և Նադալը կարող ենք պարծենալ մեր կարիերայով։ Սա ինչ որ յուրահատուկ բան է»,-Ֆեդերերի խոսքերն է մեջբերում Tennis World USA-ը։

2019 թվականին Ֆեդերերը հաղթել է Դուբայի, Մայամիի, Հալեի և Բազելի մրցաշարերում։ Նադալը հաղթել է Ռոլան Գարոսը, US Open-ը, ինչպես նաև Մոնրեալի և Հռոմի մրցաշարերը։

Ֆեդերերը Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն է։ Նադալը հաղթել է 19 անգամ։

2019-12-04T22:16:36+04:00December 4 22:37|Սպորտ|0 Comments