»»»Վայոց Ձորի մարզում ավտովթարի է ենթարկվել Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավարը

Վայոց Ձորի մարզում ավտովթարի է ենթարկվել Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել Վայոց Ձորի մարզի Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավար 56-ամյա Ռազմիկ Մանուկյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 15։30-ի սահմաններում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 TR 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Մանուկյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ տեսուչի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

2019-12-04T23:13:49+04:00December 4 23:53|Պատահարներ|0 Comments