Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետածույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 3-ին ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Գյումրու բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մանրացված չորացված զանգված՝ թղթով փաթեթավորված։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բերման ենթարկվածի հայտնածով՝ զանգվածը թմրամիջոց է։ Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։