»»Զիդանը Պոգբայի ձեռքբերման խնդրանքով դիմել է «Ռեալի» ղեկավարությանը

Զիդանը Պոգբայի ձեռքբերման խնդրանքով դիմել է «Ռեալի» ղեկավարությանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է իր տրամադրության տակ ունենալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբային, տեղեկացնում է Marca-ն:

Ֆրանսիացի մասնագետը հանդիպում է ունեցել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և խնդրել է ամեն գնով իրականացնել Պոգբայի տեղափոխությունը:

«Ռեալը» Պոգբային ձեռք բերելու փորձ կատարեց նաև ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն չկարողացավ համաձայնության գալ մանչեսթերյան ակումբի ղեկավարության հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

2019-12-04T22:00:59+04:00December 4 22:25|Սպորտ|0 Comments