»»Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խոր ցավով տեղեկացա Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհերի և վիրավորների մասին:

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքների անդամներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում»։

Այդ մասին հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Սրետենսկ – Չիտա մարդատար ավտոբուսը 9 – 12 մետր բարձրության կամրջից ընկել Է Կուենգա գետը, որի հետեւանքով զոհվել է 19 մարդ, նույնքան էլ վիրավորվել է:

2019-12-03T22:51:58+04:00December 3 22:51|Քաղաքականություն|0 Comments