»»Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Grand Chess Tour-ի եզրափակիչում

Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Grand Chess Tour-ի եզրափակիչում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը մեկնարկեց Grand Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարում:

Լոնդոնում ընթացող մրցաշարի դասական շախմատի  առաջին տուրում Արոնյանը կիսեց միավորը Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Պարտիան ավարտվեց 28-րդ քայլին: Միաժամանակ ընթացող Կարլսեն-Գիրի պարտիան դեռևս ընթանում է:

Կիսաեզրափակիչի երկրորդ դասական պարտիան շախմատիսները կանցկացնեն դեկտեմբերի 3-ին:

2019-12-03T00:04:43+04:00December 3 0:03|Սպորտ|0 Comments