»»ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը կրկին հիվանդանոցում է

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը կրկին հիվանդանոցում է

ԱՄՆ նախկին նախագահ 95-ամյա Ջիմի Քարթերը Ջորջիա նահանգում հանգստյան օրերին միզուղիների ինֆեկցիայով հոսպիտալացվել է: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Քարթերի կենտրոնը:

Վերջին մեկ տարում Քարթերն արդեն հոսպիտալացվել էր կոնքի կոտրվածքով: Նախկին նախագահը ստացել էր նաեւ ազդրի վզիկի կոտրվածք, ինչ պատճառով նրան վիրահատել էին: Նոյեմբերի կեսին նրան հիվանդանոց էին տեղափոխել ներգանգային ճնշման նվազեցման միջամտություններ կատարելու համար:

«Անցած հանգստյան օրերին ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը ընդունվել է Ջորջիա մահանգի Ամերիկուս քաղաքի Phoebe Sumter բժշկական կենտրոն՝ միզուղիների ինֆեկցիայի բուժման համար: Նա իրեն ավելի լավ է զգում եւ մտադիր է շուտով տուն վերադառնալ»,- նշված է կենտրոնի հայտարարության մեջ:

Քարթերը ԱՄՆ նախագահն է եղել 1977-1981 թվականներին: ԱՄՆ նախկին նախագահների շարքում նա ամենատարեցն է: Վերջին տարիներին Քարթերը հաջողությամբ բուժվել է ուղեղի քաղցկեղի դեմ:

 

2019-12-03T10:08:09+04:00December 3 10:15|Աշխարհ|0 Comments