«Ոսկե գնդակի» գործող դափնեկիր, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ներկա է Փարիզում այսօր տեղի ունեցող մրցանակաբաշխությանը։

Ինչպես տեղեկացնում է Melchorcope-ը, «Ոսկե գնդակի» այս տարվա հաղթողին մրցանակը հանձնելու է հենց Մոդրիչը։

Որոշ աղբյուրների տեղեկություններով՝ «Ոսկե գնդակը» վեցերորդ անգամ ստանալու է Լիոնել Մեսսին։