Նիդերլանդների ոստիկանությունը փնտրում է անհայտ անձին, որը Հաագայի կենտրոնում դանակով հարձակում է գործել 3 երիտասարդի վրա, հաղորդում է Reuters-ը:

Ոստիկանությունում հայտնել են, որ իրավապահները դիտարկում են տեղի ունեցածի բոլոր սցենարները:

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանությունը կասկածյալի արտաքինի մասին որեւէ տեղեկություն չի հայտնել: Հայտնի է միայն, որ ավելի վաղ 40 տարեկան տղամարդու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: