», Մարզեր, Ֆոտոշարք»Արմավիր քաղաքում բացվել է Շառլ Ազնավուրի անվան հուշարձան-պուրակ (լուսանկարներ)

Արմավիր քաղաքում բացվել է Շառլ Ազնավուրի անվան հուշարձան-պուրակ (լուսանկարներ)

Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքում, նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել ֆրանսահայ նշանավոր երգիչ, հասարակական- քաղաքական գործիչ Շառլ Ազնավուրի անվան հուշարձան-պուրակի բացում։ Միջոցառմանը ներկա էին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, ԱԺ պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Արմեն Փամբուխչյանը, Ռուստամ Բաքոյանը, Նարեկ Մկրտչյանը, Էդվարդ Անդրեասյանը, Ալեքսեյ Սանդիկովը, ՀՀ Ֆրանսիայի դեսպան  Ժոնաթան Լաքոտը ։ Հուշարձանի քանդակագործը Սեւակ Նալբանդյանն է, հեղինակը՝ Հայկ Ասատրյանը։

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը Սևակ Նալբանդյանին եւ  դեսպանին պարգևատրել է  Արմավիրի քաղաքապետի հուշամեդալով։