Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ուղևորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որում 17 մարդ է եղել, կան զոհեր, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ Busy Bee Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը կործանվել է երկրի արևելքում գտնվող Գոմա քաղաքում: Ինքնաթիռի վթարը, որը պետք է իրականացներ դեպի Բենի քաղաք չվերթը, տեղի է ունեցել օդ բարձրանալու ժամանակ:

Հյուսիսային Կիվու նահանգի նահանգապետի գրասենյակի տվյալների համաձայն, ավիավթարի հետևանքով մահացել է մի քանի մարդ, սակայն զոհվածների և վիրավորների թիվը այժմ ճշտվում է: Busy Bee ավիաընկերությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը:

Կոնգոյում ավիավթարներ բավականին հաճախ են լինում: Դա պայմանավորված է անվտանգության ցածր ստանդարտներով և ինքնաթիռների վատ սպասարկմամբ: Կոնգոյի բոլոր առևտրային ավիափոխադրողներին, ներառյալ Busy Bee-ին, արգելված է աշխատել Եվրամիությունում: