»»»Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով քաղաքացի է մահացել

Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով քաղաքացի է մահացել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը նոյեմբերի 19-ին, ժամը 01:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Այս մասին տեղեկացնում է  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Ակունք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Montero» և «Opel Astra G» (վարորդ` Արմեն Ս., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արա Մ.-ն (ծնված 1983 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

2019-11-19T11:21:41+04:00November 19 11:21|Պատահարներ|0 Comments