»»Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն), որտեղ կմասնակցի նոյեմբերի 19-21-ը կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:

Այս մասին հայտնում են ՀՀԿ գրասենյակից։

ԵԺԿ համագումարին հրավիրված են 40 երկրից շուրջ 2000 մասնակիցներ, ինչպես նաև ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությւոնների ղեկավարներ:

Համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր նախագահ և նախագահություն:

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա համագումարում և նույն օրը՝ նոյեմբերի 20-ին, կմասնակցի նաև երեկոյան կայանալիք ԵԺԿ գագաթնաժողովին:

ՀՀԿ նախագահի այցի շրջանակներում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ քույր-կուսակցությունների պատվիրակությունների հետ:

ՀՀԿ պատվիրակության կազմում է նաև փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

2019-11-19T17:25:37+04:00November 19 17:39|Քաղաքականություն|0 Comments