»»ՆԱՏՕ-ն տիեզերքը կճանաչի ռազմական գործունեության ոլորտ

ՆԱՏՕ-ն տիեզերքը կճանաչի ռազմական գործունեության ոլորտ

ՆԱՏՕ անդամ երկրները ԱԳՆ ղեկավարների մակարդակով նոյեմբերի 20-ին տիեզեքը կճանաչեն դաշինքի ռազմական գործունեության ոլորտ, բայց այնտեղ զենք չեն տեղակայի։ Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Վաղը մենք եւս մեկ կարեւոր քայլ կկատարենք՝ տիեզերական տարածքը կճանաչենք որպես գործողությունների անցկացման ոլորտ,- ասաց նա։- Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն մտադիր չէ զենք տեղակայել տիեզերքում»։

2019-11-19T17:19:49+04:00November 19 17:26|Աշխարհ|0 Comments