ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել որով հայտնում է ՊՆ-ում մի քանի նշանակումների մասին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով.

— գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,

— գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը

նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ,

— գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»։