»»Լուկաշենկոյի ավագ որդին նոր պաշտոն է ստացել Բելառուսում

Լուկաշենկոյի ավագ որդին նոր պաշտոն է ստացել Բելառուսում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, ընտրվել է երկրի ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:

Բելառուս առաջնորդն ընդգծել է, որ իր որդուն այդ պաշտոնի համար ինքը չի առաջադրել: Նա հիշեցրել է, որ իր որդին ներկայում զբաղեցնում է նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնը, սակայն ինքը դեռ չի որոշել՝ արդյոք իր որդին կհամատեղի երկու պաշտոնները, թե ոչ:

«Դա պետության համար մեծ կորուստ կլինի: Ես արդեն ասել եմ, որ նա օգնական է աշխատում, որովհետև ինձ շատ վստահելի կապ է հարկավոր ուժային կառույցների և իմ միջև»,-նշել է Լուկաշենկոն:

Ավելի վաղ Լուկաշենկոն հերքել էր լուրերն այն մասին, թե պատրաստվում է իշխանությունը ժառանգաբար փոխանցել որդիներից մեկին:

2019-11-19T17:39:16+04:00November 19 17:50|Աշխարհ|0 Comments