»»Լուիս Էնրիկեն վերադարձավ Իսպանիայի հավաքական

Լուիս Էնրիկեն վերադարձավ Իսպանիայի հավաքական

Իսպանիայի հավաքականում կրկին փոխվել է գլխավոր մարզիչը: Այդ պաշտոնին է վերադարձել Լուիս Էնրիկեն, որն այն լքել էր դստեր հիվանդության պատճառով: Վերջինս հետագայում մահացել է:

«Բարսելոնայի» նախկին մարզչի վերադարձի մասին հայտարարել է Իսպանիայի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը: Այս մասին գրում է armfootball.com-ը:

Առայժմ հայտնի չէ, թե Լուիս Էնրիկեի նախկին օգնական Ալբերտ Մորենան, ով նրա բացակայությամբ դարձել էր գլխավոր մարզիչը, կմնա հավաքականում, թե` ոչ: Որոշ լրատվամիջոնցեր նշում են, որ Լուչոն չի ցանկանում աշխատել Մորենոյի հետ, ով տարբեր թիմերում նրա օգնականն է եղել 2008 թվականից:

2019-11-19T16:35:40+04:00November 19 16:49|Սպորտ|0 Comments