»»«Ժամանակ». 401 մլն դրամ՝ Մարզահամերգային համալիրին. Ինչի՞ համար

«Ժամանակ». 401 մլն դրամ՝ Մարզահամերգային համալիրին. Ինչի՞ համար

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ցանկանում է 401 մլն դրամ հատկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՊՈԱԿ-ին անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով: Այդ գումարով նախատեսվում է գնել լուսադիոդային լուսատուներ, սահադաշտի վերազինման համար սառնարանային սարքերի կոմպրեսորներ ու սարքավորումներ, ինչպես նաև ձեռք բերել երաժշտական գործիք (ռոյալ):

Առաջիկայում կառավարությունը համապատասխան փոփոխություն կկատարի 2019թ. բյուջեի մասին օրենքում՝ վերաբաշխելով այդ գումարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

2019-11-19T09:51:12+04:00November 19 9:51|Մամուլ|0 Comments