»»«Ժամանակ». Քրգործ կհարուցվի՞. Սերժ Սարգսյանը փոխհատուցե՞լ է Արթուր Բաղդասարյանին

«Ժամանակ». Քրգործ կհարուցվի՞. Սերժ Սարգսյանը փոխհատուցե՞լ է Արթուր Բաղդասարյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը հերքում է, որ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատը սեփականաշնորհվել է եւ դարձել Եվրոպական համալսարանի սեփականությունը, սակայն առկա է այս դրվագով Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը, ըստ որի՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախկին նախագահ եւ ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը կասկածվում են հիշյալ պանսիոնատը ապօրինի ճանապարհով ձեռք բերելու մեջ:

Հարցն այն է, թե ինչու պետք է 5 մլն դոլար արժեցող պետական գույքը անհատույց տրվեր Եվրոպական համալսարանին, որի հոգաբարձուների խորհրդի մշտական նախագահը Արթուր Բաղդասարյանն է: Արդյո՞ք սա եւս 2008թ. նախագահական ընտրություններից հետո Արթուր Բաղդասարյանի կողմից ընդդիմադիր դաշտից դեպի Սերժ Սարգսյան թռիչքի փոխհատուցման շրջանակում չի տեղի ունեցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

2019-11-19T09:45:13+04:00November 19 9:45|Մամուլ|0 Comments