»»«Գոլդեն փելես» հյուրանոցը աճուրդի է հանվելու ուղիղ եթերում, հայտնի է գինը

«Գոլդեն փելես» հյուրանոցը աճուրդի է հանվելու ուղիղ եթերում, հայտնի է գինը

Հինգշաբթի օրը՝ կառավարության նիստին հնարավոր է ընդունվի որոշում, թե երբ եւ ինչ չափորոշիչներով է աճուրդի հանվելու Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նա նաեւ ասաց, որ մեծ դահլիճ են փնտրում, որպեսզի աճուրդը թափանցիկ անցկացվի, հրավիրվելու են նաեւ լրատվամիջոցներ: Այսինքն՝ լինելու են ուղիղ եթերներ:

Հյուրանոցն աճուրդի հանվելու 16.5 մլն դոլար մեկնարկային գնով:

Անցած տարի ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր է եղել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Նա ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը:

2019-11-19T23:17:37+04:00November 19 23:35|Հասարակություն|0 Comments