»»Արտակարգ դեպք Երևանում. կեղծ գուշակը 55-ամյա կնոջ ընտանիքի վրայից «թուղթ ու գիրը բացելու համար» մաս-մաս պահանջել և ստացել է 3800 դոլար

Արտակարգ դեպք Երևանում. կեղծ գուշակը 55-ամյա կնոջ ընտանիքի վրայից «թուղթ ու գիրը բացելու համար» մաս-մաս պահանջել և ստացել է 3800 դոլար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 55-ամյա Հասմիկ Հ-ի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ 2016 թվականից մինչև այս տարվա հուլիսն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի բնակչուհի՝ 54-ամյա Մարիամ Հ-ն իր ընտանիքի վրա եղած «թուղթ ու գիրը բացելու» համար իրենից մաս-մաս պահանջել է խոշոր չափի ԱՄՆ դոլար և խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու միջոցով տիրացել ադ գումարին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ընդհանուր գումարը կազմում է մոտ 3800 դոլար։

2019-11-19T23:38:40+04:00November 19 23:46|Իրավական|0 Comments