»»»Արարատ Միրզոյանը չմասնակցեց կարեւոր քվեարկությանը

Արարատ Միրզոյանը չմասնակցեց կարեւոր քվեարկությանը

Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությունը: Հիշեցնենք, որ հանձնաժողովի անդամները պետք է լինեն 5-ը. առաջինը պետք է ներկայացնի կառավարությունը, երկրորդը՝ «Իմ քայլը», երրորդը՝ «Բարգավաճ Հայաստանը», չորրորդը՝ «Լուսավոր Հայաստանը» եւ հինգերորդը՝ Բարձրագույն դատական խորհուրդը: Կառավարությունից առաջադրվել է Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլից» Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստանից» Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստանից» Հայկուհի Հարությունյանի, Բարձրագույն դատական խորհրդից Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: Քիչ առաջ ավարտվեց քվեարկությունը եւ քիչ անց պարզ կդառնա արդյունքները:

Irakanum.am-ը նկատեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի մասնակցում այս կարեւորագույն հանձնաժողովի քվեարկությանը: Մեզ աշխատակազմից ասացին, որ նա միակ նիստի վարողն է, փոխնախագահները գործուղման են, ուստի չի կարող նիստը թողնել: