Նոյեմբերի 18-ին, ժամը 18:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լյովա Ա., ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք (մոտ 40 տոննա):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: