»»»Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում տան տանիք է այրվել

Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում տան տանիք է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 18-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Վարդաքար գյուղի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Կյանք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում (սեփականատեր՝ Արարատ Ս.):

Ինչպես  տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 15:38-ին:

Այրվել են տան տանիքի և ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ):

2019-11-18T22:49:07+04:00November 18 23:05|Պատահարներ|0 Comments