»»Մխիթարյանը մարզվել է «Ռոմա»-ի ընդհանուր խմբի հետ

Մխիթարյանը մարզվել է «Ռոմա»-ի ընդհանուր խմբի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորից մարզվել է «գայլերի» ընդհանուր խմբի հետ:

Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: «Ռոմա»-ն հերթական մարզումն է անցկացրել այն ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն միացել հավաքականներին միջազգային դադարի համար: Մխիթարյանն ամբողջապես վերականգնվել է վնասվածքից և մարզվել է ընդհանուր թիմի հետ:

«Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին Սերիա Ա-ում մրցելով «Բրեշիա»-ի հետ:

2019-11-18T23:29:31+04:00November 18 23:54|Սպորտ|0 Comments