»»»Պայթեցնել Մակրոնին. ձերբակալվել են Ֆրանսիայի նախագահի դեմ մահափորձ նախապատրաստող ահաբեկիչները

Պայթեցնել Մակրոնին. ձերբակալվել են Ֆրանսիայի նախագահի դեմ մահափորձ նախապատրաստող ահաբեկիչները

Ֆրանսիայում ձերբակալվել են երկու տղամարդիկ, որոնք կասկածվում են նախագահ Էմանուել Մակրոնի դեմ «ահաբեկչական հանցավոր դավադրության» մեջ՝ Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի օրը Փարիզում անցկացվող տոնակատարության ժամանակ:

Franceinfo-ի փոխանցմամբ, կալանավորումը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Մոզել դեպարտամենտում:

Ոստիկանությունը ծայրահեղ աջ խմբակցությունների կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տապալման ծրագրի հետաքննություն է անցկացնում:

Պարբերականի տվյալների համաձայն, ենթադրվում է, որ 30-45 տարեկան երկու կասկածյալները նախատեսում էին 2018-ի նոյեմբերին Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի տոնակատարության ժամանակ հարձակում իրականացնել Ֆրանսիայի նախագահի վրա:

Այժմ կասկածյալները սպասում են քննիչ դատավորի կողմից մեղադրանքների առաջադրմանը: Ազգային հակաահաբեկչական կենտրոնն ավելի վաղ պահանջել էր նրանց նախնական կալանքի տակ վերցնել:

2019-11-17T20:21:42+04:00November 17 23:00|Աշխարհ, Արևմուտք|0 Comments