Լրացուցիչ երկրորդական կերպարներ կհայտնվեն «Դե, սպասիր» մուլտֆիլմի նոր դրվագներում: Այս մասին հայտնում է RT-ն:

Նշվում է, որ ցուցադրությունը կսկսվի 2020-ի ամռանը:

«Ամենահետաքրքիրն այն է, որ նոր կերպարներ կավելացվեն: Դրանք կլինեն երկրորդական», – ասաց «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի խորհրդի նախագահ Յուլիանա Սլաշչևան:

Նա ավելացրեց, որ նոր հերոսների հետ կապված իրադարձությունները տեղի կունենան Գայլի և Նապաստակի «հակամարտության» ֆոնին:

Սլաշչևան պարզաբանեց, որ դեռ պարզ չէ, թե ովքեր են հնչյունավորելու կերպարները: Նա հիշեցրել է, որ «Դե, սպասիր»-ն առանց երկխոսության մուլտֆիլմ է, որի մեջ կան միայն առանձին արտահայտություններ և բացականչություններ: