»»»Բժիշկներին հաջողվել է փրկել Սերբիայի նախագահի կյանքը

Բժիշկներին հաջողվել է փրկել Սերբիայի նախագահի կյանքը

Բելգրադում բժիշկները փրկել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը:

Նախարարը հայտնել է, որ Վուչիչի մոտ սրտի հետ կապված քրոնիկ խնդիրներ կան: Ուրբաթ երեկոյան նրա առողջական վիճակի լուրջ վատթարացում է գրանցվել, ինչից հետո նախագահը որոշել է դիմել բժիշկների օգնությանը:

Ռազմաբժշկական ակադեմիայի բժիշկները, ուր տեղափոխել էին Վուչիչին, հայտնել են, որ նախագահի կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

Նախարարի խոսքով՝ բժիշկներն անհապաղ նախաձեռնել են անհրաժեշտ միջոցառումները, իսկ նախագահի օրգանիզմը լավ է արձագանքել բուժմանը:

Բժիշկները վերջինիս խորհուրդ են տվել առաջիկայում նվազեցնել իր առօրյա ծանրաբեռնվածությունը՝ ամբողջովին վերականգնվելու համար:

2019-11-17T19:45:40+04:00November 17 22:29|Աշխարհ, Արևմուտք|0 Comments