»»Ամուլսարի հարցով փակ հանդիպում Ջերմուկում․ ովքեր են ներկա եղել (լուսանկար)

Ամուլսարի հարցով փակ հանդիպում Ջերմուկում․ ովքեր են ներկա եղել (լուսանկար)

ԱԺ Իմ քայլը խմբակցության որոշ պատգամավորներ, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ու Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր փակ հանդիպում են անցկացրել Ջերմուկ քաղաքում՝ բնակիչների հետ։

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ պատգամավորներից ներկա են եղել Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը, Միքայել Զոլյանը, Մերի Գալստյանը եւ այլոք։

Հանդիպման ընթացքում օրենսդիր եւ գործադիր մարմնի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ։ Տեղեկությունների համաձայն նաեւ հնչել են տեսակետներ, որ Ամուլսար տանող ճանապարհները, որոնք ամիսներ շարունակ փակ են ակտիվիստների կողմից, պետք է բացվեն։
Միաժամանակ հանդիպման մասնակից ջերմուկցիները մեկ անգամ եւս Երեւանից ժամանած հյուրերին հայտնել են իրենց դիրքորոշումը, այն է՝ Ամուլսարը ոսկու հանք չի դառնա։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս հարցի շուրջ իբրեւ թե բաց ու թափանցիկ գործելաոճ որդեգրած պատգամավորները, կառավարության անդամները փակ հանդիպումներ են կազմակերպում։

Մեր տրամադրության տակ է հայտնվել նաեւ հանդիպումից լուսանկար։

2019-11-17T18:46:43+04:00November 17 18:46|Հասարակություն|0 Comments