»»Վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ. մասնակցել է նաև Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը

Վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ. մասնակցել է նաև Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: «Նիստի ընթացքում նախանշվել են Հայաստանի և Արցախի Զինված ուժերի համատեղ միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա ընթացքում արձանագրված արդյունքները, քննարկվել 2020 թվականին, ինչպես նաև միջնաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները»,- ասված է հաղորդագրությունում:

2019-11-16T14:36:06+04:00November 16 14:36|Քաղաքականություն|0 Comments