»»Արցախի ոստիկանությունում իրականացվել է ՔՊ կառավարման մարմինների եւ ուժերի ստուգում

Արցախի ոստիկանությունում իրականացվել է ՔՊ կառավարման մարմինների եւ ուժերի ստուգում

ԱՀ ոստիկանությունում այսօր իրականացվել է ԱՀ քաղաքացիական պաշտպանության(ՔՊ) կառավարման մարմինների եւ ՔՊ ուժերի պատրաստականության աշխատակարգի բերման ստուգումներ, որին մասնակցում էին ԱՀ ոստիկանության հանրապետական հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար կազմը:

Քաղաքացիական պաշտպանության ստուգումներն անց են կացվել ԱՀ ՔՊ պետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ` ընգրկելով ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար կազմը` ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Ղեկավար կազմի հավաքից, ՔՊ կառավարման կետերի բացազատումից հետո հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ ոստիկանության հանրապետական հասարակական կարգի պահպանության ծառայության պետ, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:

2019-11-16T14:27:52+04:00November 16 14:35|Քաղաքականություն|0 Comments