»»»Հեռախոսային հավելվածը կարող է զգուշացնել սրտի կաթվածի մասին

Հեռախոսային հավելվածը կարող է զգուշացնել սրտի կաթվածի մասին

Այժմ սովորական մարդը հեռախոսով կարող է ախտորոշել սրտի կաթվածը:
Ստեղծվել է սրտի կաթվածի մասին զգուշացնող հավելված, որի օգնությամբ կարելի է ախտորոշել և անգամ բացահայտել համար կյանքի սպառանալիք հանդիսացող սրտի կաթվածը, գրում է medical xpress կայքը:

Այդ նպատակով ավանդաբար կիրառվում է էլեկտրասրտագրության սարք, սակայն միշտ չէ, որ այն հասանելի է բոլորին:

Հեղափոխական նոր հեռախոսային հավելվածը ստեղծված է գաջեթների համար և աշխատում է Android և iOS օպերացիոն համակարգերի հիման վրա: Ծրագիրն օգտագործելու համար անհրաժեշտ է ընդամենը երկու տվիչ միացնել՝ այն դեպքում,երբ էլէկտրաստրագրության համար անհրաժեշտ են 12-ը:

Սրտաբանները փորձարկումից հետո հայտնել են, որ հավելվածը ճշգրիտ է աշխատում և ոչնչով չի զիջում էլեկտրասրտագրության մեծ սարքերին: Բժիշկները վստահ են, որ վտանգավոր ախտանիշ հայտնաբերելով`այս շարժական հավելվածը  կօգնի մարդկանց արագ, որակավորված բժշկական օգնություն ստանալ:

 

2019-11-15T18:44:50+04:00November 15 19:20|Ժամանց|0 Comments