»»»Ինչո՞ւ չի կարելի ընթրել ուշ երեկոյան

Ինչո՞ւ չի կարելի ընթրել ուշ երեկոյան

Ուշ երեկոյան ընթրիքը վտանգավոր է ոչ միայն կազմվածքի համար, այլ նաեւ կանանց սրտի համար՝ պարզել են Կոլումբիական համալսարանի մասնագետները:

RG-ի հաղորդմամբ՝ գիտնականները փորձ են կատարել մինչեւ 33 տարեկան 112 կանանց մասնակցությամբ: Հետազոտության սկզբում նրանք գնահատել են յուրաքանչյուր մասնակցի սրտի աշխատանքը, իսկ մեկ տարի անց կրկնակի հետազոտություն են անցկացրել:

Պարզվել է, որ կանանց մոտ, որոնք երեկոյան ժամը 6-ից հետո մեծ քանակությամբ կալորիաներ են օգտագործել, վատացել է սրտի աշխատանքը: Նրանք նաեւ բարձր ճնշում են ունեցել, մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացում, ինչպես նաեւ բարձր է եղել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

Գիտնականների խոսքով՝ նյութափոխանակությունը, ցիրկադային ռիթմերը, կորտիզոլի ու ինսուլինի մակարդակն աշխատում են այնպես, որ օրգանիզմն ի վիճակի չէ հաղթահարել երեկոյան ընթրիքների հետեւանքները: Ավելին, երեկոյան մարդիկ քիչ են շարժվում, այդ պատճառով օգտագործված կալորիաները չեն ծախսվում էներգիայի վրա:

2019-11-15T21:35:09+04:00November 15 22:14|Ժամանց|0 Comments