»»Մեր խնդիրը պետք է լինի, որ մուրացկաններ չլինեն Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Մեր խնդիրը պետք է լինի, որ մուրացկաններ չլինեն Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Ժամանակակից աշխարհում բանկային քարտեը ժամանակի ընթացքում իրենց արդիականությունը կորցնում են, այսօր բջջային հեռախոսների միջոցով են կատարում գործարքները: Այս մասին, այսօրկառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ մի անգամ պատմեցին, որ կան երկրներ, որտեղ անգամ մուրացիկները կանխիկ դրամաշրջանառություն չունեն: Իր մոտ դրված է համապատասխան սարքը եւ մարդը, որ ուզում է մուրացիկին փող տա, բջջային հեռախոսով են այդ ամենը անում: Իհարկե, մեր խնդիրը չէ մուրացկաններին էլեկտրոնային ծառայություններ մատուցելը, մուրացկաններ չպետք է լինեն, բայց կանխիկի շրջանառությունը ոչ թե պետք է կրճատել, այլ վերացնել: Դա կարեւոր է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ի վերջո, պետք է կանխիկի շրջանառությունը նվազեցնելու և այնուհետև վերացնելու ռազմավարական խնդիր դնեն, ինչը կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարում:

Նա նկատեց, որ բանկային քարտերն իրենց արդիականությունը կորցնում են և տարածվում է բջջային հեռախոսների հետ բանկային հաշիվը կապելու միտումը:

«Ինձ վերջերս մի պատմությւոն պատմեցին՝ աշխարհում կան երկրներ, որտեղ մուրացկանները նույիսկ կանխիկ դրամաշրջանառություն չունեն ու նրանց մոտ  դրված է համապատսախան սարքը ու անցնողները, ովքեր ուզում են մուրացկանին  փող տալ, բջջային հեռախոսով են անում: Ուզում եմ ասել, թե ուր է հասել աշխարհը: Մենք պետք է խնդիր դնենք ոչ թե մուրացկաններին էլեկտրոնային ծառայություն մատուցելու, մեր խնդիրը պետք է լինի, որ մուրացկաններ չլինեն Հայաստանում, բայց կանխիկի շրջանառությունը պետք է ոչ միայն կրճատել, այլև՝ վերացնել», – ասաց վարչապետը:

2019-11-14T11:58:34+04:00November 14 11:58|Տնտեսություն|0 Comments