Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում DAF մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, Չիվա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, տապալել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ փրկարարները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։