Տոկիոյում կայացած «Միսս Ինթերնեյշնլ 2019» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Թաիլանդի ներկայացուցիչ Սիրեթհորն Լիարամվաթը, որը մասնագիտությամբ դեղագործ է, հաղորդվում է մրցույթի YouTube-յան ալիքում:

Մրցույթն անցկացվել է արդեն 59-րդ անգամ, որին այս տարի մասնակցել են 85 երկրների ներկայացուցիչներ:

Նոր տիտղոսակրին թագը շնորհել է նույն մրցույթի նախորդ տարվա հաղթող Մարիեմ Վելասկոն՝ Վենեսուելայից:

Հիշեցնենք, որ մրցույթի մասնակիցներին գնահատում են ոչ միայն արտաքին տեսքի, այլև նաև բարոյական հատկությունների, բնավորության, նախկինում ծավալած գործունեության հիման վրա: