»»»Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր (ֆոտո)

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր (ֆոտո)

Արարատի մարզում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:30-ի սահմաններում Մասիս քաղաքից դեպի Ռանչփար գյուղ տանող ճանապարհահատվածի 2-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 95 QA 095 համարանիշի եւ ВАЗ 2106 մակնիշի 35 ZZ 407 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը:

2019-11-12T13:50:06+04:00November 12 13:57|Պատահարներ|0 Comments