», Ֆոտոշարք»Բարեկարգման աշխատանքներ` «Հայավտոկայարան» ՓԲԸ հարակից տարածքում (լուսանկարներ)

Բարեկարգման աշխատանքներ` «Հայավտոկայարան» ՓԲԸ հարակից տարածքում (լուսանկարներ)

Մասնավորի, քաղաքային իշխանության ու «Հայավտոկայարան»-ի  ղեկավարության ջանքերով վերջին օրերին բարեկարգման աշխատաքներ են իրականացվել Երեւանի Հարավային ավտոկայանի  հարակից տարածքում։ Այդ հատվածում են կանգառում մարզեր մեկնող ավտոբուսներն ու միկրոավտոբուսները եւ տարածքը նախկինում գտնվում էր անմխիթար վիճակում։

Հիմա իրավիճակը այլ է։ Տնտեսվարողների առաջարկությամբ եւ Ավտոկայանի ղեկավարության օգնությամբ իրականացված բարեկարգման աշխատանքների շնորհիվ սպասարկման օբյեկտները դարձել են ավելի գեղեցիկ եւ հարմարավետ, իսկ տարածքը՝ մաքուր։

Այս փաստն առաջացրել է նաեւ մարզերի բնակիչների եւ հատկապես ուսանողների դրական վերաբերմունքին։ Նրանք նշեցին, որ շատ ուրախ են, որ այս հատվածը բարեկարգվել է, եւ տարածքում մաքուր վիճակ է։

Նրանք նշեցին, որ նախկինում աղբի կուտակումներ կային, որոնք հատկապես ամառվա եղանակին գարշահոտություն էին տարածում։ Բացի այդ բարեկարգման շրջանակներում վերանորոգվել է տարածքում գործող սանհանգույցը։

«Հայավտոկայարան»-ից տարբեր մարզեր մեկնող եւ Երեւան ժամանող քաղաքացիները իրենց շնորհակալությունը հայտնեցին մասնավոր ընկերություններին եւ ավտոկայարանի ղեկավարությանը տարածքը բարեկարգելու համար, շեշտելով, որ այսուհետ Երեւան մուտք գործելուց առաջին տպավորությունը հաստատ դրական է լինելու։

Բարեկարգման աշխատանքները կլինեն շարունակական։ Մտադրություն կա տարածքում ծառեր եւ ծաղիկներ տնկել։