»»»Թրամփը՝ ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո իր ծրագրերի մասին

Թրամփը՝ ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո իր ծրագրերի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե ինչով է զբաղվելու այն բանից հետո, երբ թողնի պետության ղեկավարի պաշտոնը: Այս մասին հաղորդում է TASS-ը:

Նրա խոսքով՝ պետության ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո նա չի վերադառնա հեռուստատեսություն:

Նա հերքել է տեղեկությունները, թե ամերիկյան հեռուստապրոդյուսերի հետ քննարկել է շոուին իր մասնակցության հարցը՝ ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:

«Դա ճիշտ չէ, այդպիսի խոսակցություն երբեք չի եղել»,- բացատրել է Թրամփը:

Նա խոստովանել է, որ ինքն առայժմ ժամանակ չունի նույնիսկ մտածելու հեռուստատեսության մասին:

2019-11-10T12:30:16+04:00November 10 19:00|Աշխարհ, Արևմուտք|0 Comments