Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Հիդդեն Հիլսում երեք միլիոն դոլարով ռանչո են գնել։ Տունն ունի չորս ննջասենյակ, երեք սանհանգույց եւ հյուրասենյակ։ Տարածքում կա լողավազան, ինչպես նաեւ հսկայական կանաչ խոտածածկ: Ամուսինները ցանկանում են իրենց երեխաներին ձիերի հետ կանոնավոր շփում հաստատելու հնարավորությամբ ուրախացնել։