Կյանքը սովորաբար ցանկացած, նույնիսկ ամենաէքստրեմալ պայմաններին հարմարվելու հատկություն ունի: Բայց Երկրի վրա վայր կա, որտեղ չի կարող գոյատեւել ոչ ոք: Խոսքը Եթովպիայում Դանաքիլ անապատի մասին է, հայտնում է Planet Today-ը:

Դալլոն երկրաջերմային համալիրը ծածկված է հիպերցիդիումով, հիպերսալինային ջրով խառնարային ծագման լճերով, որոնք գունավորված են ամենատարբեր գույներով: Բացի այն, որ այն վառ ու տեսարժան է, նաեւ ամենավտանգավոր եւ ոչ հյուրընկալ միջավայրերից մեկն է: Գիտնականների կարծիքով՝ դրա պատճառը լճերի տակ գտնվող հրաբուխն է, որը մակերեւույթ է արձակում թունավոր գազերի ամպեր:

Վերցված նմուշների նախնական անալիզները ցույց են տվել դրանց մեջ մանրէների որոշ քանակի առկայություն: Սակայն, գիտնականների կարծիքով, այդ ամենը կապված էր կա՛մ լաբորատորիայում տեղի ունեցած աղտոտման, կա՛մ դրանք վերջին արշավախմբի ժամանակ մարդկանցից այնտեղ ընկած բակտերիաներ էին:

Առավել մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այնտեղ չի կարող կյանք լինել, ինչին խոչընդոտում են մագնիումի բարձր մակարդակը եւ մեծ թթվայնության ու աղի պարունակության մահացու համակցությունը: Այս հատկությունները անհնար են դարձնում նոր մոլեկուլների առաջացումը եւ բերվածների մոլեկուլային ընտելացումը: Ուստի գիտնականները դեռեւս չեն կարող հավաստի պարզել այս ջերմային համալիրում գտնվող կյանքի թեկուզ ինչ-որ տեսակներ, այն կհամարվի Երկրի վրա բացարձակապես անկյանք: