Բարսելոնայում հոկտեմբերի 27-ին հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել՝ հանուն Իսպանիայի միասնության և երկարատև ցույցերի դադարեցման, որոնք սկսվել են կատալոնացիների քաղաքական գործիչների ազատազրկման դատապարտումից հետո:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, կիրակնօրյա ակցիան կազմակերպել է Societat Civil Catalana («Կատալոնիայի քաղաքացիական հասարակություն») կազմակերպությունը, որը դեմ է հանդես գալիս ինքնավար մարզի՝ Իսպանիայի անկախանալուն:

Կազմակերպիչները հայտարարել են, որ ցանկանում են նվազեցնել քաղաքական ազդեցությունը ցույցերի վրա, սակայն հրավիրել են մի քանի առաջատար քաղաքական գործիչների «Քաղաքացիներ» կուսակցությունից և Ժողովրդական կուսակցությունից:

Հիշեցնենք, որ նախօրեին Բարսելոնայում կրկին բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել, այս անգամ՝ Իսպանիայի անկախության կողմնակիցների մասնակցությամբ, որոնց հիմնական պահանջը կատալոնացի գործիչների ազատ արձակելն է: Գերագույն դատարանի վճռով՝ նրանք դատապարտվել են 9-12 տարվա ազատազրկման՝ 2017-ին անկախության հանրաքվե կազմակերպելու համար: