Home»Uncategorized @hy, Քաղաքականություն»Ովքե՞ր հեռացան Փաշինյանից և Փաշինյանի որոշմամբ

Ովքե՞ր հեռացան Փաշինյանից և Փաշինյանի որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  պաշտոնավարման օրվանից ի վեր՝ բազմաթիվ պաշտոնյաների  է  ազատել աշխատանից, ոմանք  էլ ինքնակամ  աշխատանքից ազատման դիմում են գրել։ Irakanum.am-ը ներկայացնում է   աշխատանքից ազատված ու ազատման դիմում գրած պաշտոնյաներին։

2018 թվականի մայիսի 15-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ԴԱՀԿ պետին՝ Արմեն  Հարությունյանին  իր դիմումի համաձայն։

2018 թվականի մայիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերժիկ Սրապիոնյանն ազատվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։

2018 թվականի մայիսի 21-ին  վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` աշխատանքից ազատվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հավատարիմ թիկնապահը`Վաչագան Ղազարյանը։

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման համաձայն` նա ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից:

2018 թվականի մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊԵԿ նախագահի երեք տեղակալներին՝  Սամվել Ավետիքյանին, Արմեն Սաքապետյանին, Վախթանգ Միրումյանին։

2018 թվականի հունիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մանուկ Մկրտչյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:

2018 թվականի հունիսի 27-ին Գարեգին Գաբրիելյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։

2018 թվականի հուլիսի 7-ին   վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Միրզոյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնից:

2018 թվականի հուլիսի 23-ին ՀՀ վարչապետը որոշել է Արամ Թամազյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

2018 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Խառատյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

2018 թվականի հոկտեմբերի 2-ին Փաշինյանը ազատել է Լեւոն Սարգսյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։

2018 թվականի հոկտեմբերի 2-ին Բաղրամյան պողոտայում հավաքված բազմության առաջ ելույթ ունենալով`  վարչապետ Փաշինյանը   հայտարարեց՝ իր աշխատակազմին հրահանգել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական ու Դաշնակցական նախարարներին, մարզպետներին: «Նրանք բոլորը ըստ էության համարվում են աշխատանքից ազատվածներ»,-ասաց նա: Փաշինյանը հենց Բաղրամյան պողոտայում էլ ստորագրեց նախարարներ Հրաչյա Ռոստոմյանին, Արծվիկ Մինասյանին, Աշոտ Գրիգորյանին, Լևոն Ֆահրադյանին, Արթուր Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին որոշումները։ Նա ասաց, որ ԲՀԿ-ական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ ու աշխատել իրենց հետ։

2018 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Մանուկյանն ազատվել   է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

2018 թվականի հոկտեմբերի 4-ին վարչապետը աշխատանքից ազատել է Տավուշի և Արարատի մարզպետների տեղակալներին։ Մասնավորապես, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը: Իր դիմումի համաձայն՝ պաշտոնից ազատվել է նաև Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանը:

2019 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի երկու տեղակալները պաշտոնից ազատվել են:  Վարչապետը Արմեն Հակոբյանին և Իգոր Սարգսյանին ազատել   է  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների  պաշտոններից;

2019 թվականի հունվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը 17 պաշտոնյայի    է  ազատել  աշխատանքից։

Մասնավորապես, վարչապետը Արտակ Մանուկյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:

Արման Բոշյանին ազատել   է  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:

Հակոբ Սիմիդյանին ազատել է  տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից:

Հայկ Սարգսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

Ռուբեն Ռուբինյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

Հովհաննես Հովհաննիսյանին ազատել կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից:

Արամ Խաչատրյանին ազատել  է  Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից։

Սոֆիա Հովսեփյանին ազատել   է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից։

Հռիփսիմե Գրիգորյանին ազատել  է  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից:

Նիկոլայ Բաղդասարյանին ազատել  է    վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:

Արփինե Դավոյանին ազատել   է   վարչապետի օգնականի պաշտոնից:

Արեն Մկրտչյանին ազատել   է   վարչապետի օգնականի պաշտոնից:

Վարազդատ Կարապետյանին ազատել   է   վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:

Արմեն Փամբուխչյանին ազատել   է   տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Սարգիս Խանդանյանին ազատել   է   վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Արման Եղոյանին ազատել   է  վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:

Տիգրան Ուլիխանյանին ազատել  է   պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

Նշենք, որ պաշտոնյաներն ազատվել են պաշտոններից՝ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:

2019 թվականի հունվարի 29-ին վարչապետն աշխատանքից ազատել է 4  պաշտոնյայի։

Մասնավորապես, Արման Պետրոսյանին ազատել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից,

Արծվիկ Նիկողոսյանին ազատել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից,

Արթուր Ղամբարյանին ազատել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

Պաշտոնից ազատվել է նաեւ Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը:

2019 թվականի փետրվարի 12-ին Փաշինյանը Սյունիքի մարզպետի 2 տեղակալներին ազատել է պաշտոնից։ Հերմինե Համբարձումյանը  և  Գոռ Թադևոսյանն  ազատվել  են  Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից։

2019 թվականի մարտի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Փախչանյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

2019 թվականի մարտի 26-ին   վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արշակ Հովսեփյանին մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

2019 թվականի ապրիլի 2–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է Մարգարիտ Ազարյանը, որը զբաղեցնում էր վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը:

2019 թվականի ապրիլի 9-ին  Նորագավիթի մաքսատուն կատարած այցի ընթացքում աշխատակիցներից մեկին հանձնարարեց  դիմում գրել և դուրս գալ աշխատանքից՝ պետական դրոշը կեղտոտ պահելու համար․  մաքսատան աշխատակիցը հենց այդպես էլ վարվեց։

2019 թվականի ապրիլի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` զբաղեցրած պաշտոնից ազատվել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը,

2019 թվականի ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` Տիգրան Քալանթարյանն ազատվել է Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։

2019 թվականի ապրիլի 19-ին  Դավիթ Սանասարյանի լիազորությունները կասեցվեցին։

2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամալյա Ենգոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից:

2019 թվականի մայիսի 17-ին Վարչապետի ստորագրած որոշման համաձայն՝ Ֆելիքս Թադևոսյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:

2019 թվականի մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Արարատի մարզպետի  2  տեղակալներին։ Մասնավորապես, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատ մարզպետի տեղակալներ Արթուր Մկրտչյանը և Տիգրան Պարսիլյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

 2019 թվականի մայիսի  30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 26 փոխնախարարի ազատել է պաշտոններից օպտիմալացման պատճառով, երբ նախարարությունների թիվը կրճատվեց։
Այսպիսով՝ 2019 թվականի մայիսի  30-ին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  որոշմամբ  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալների պաշտոններից ազատվել են Կարեն Իսախանյանը, Լիլիա Շուշանյանը, առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարների պաշտոններից ազտավել են Մանե Ադամյանը, Ավագ Ավանեսյանը, Ալբերտ Բաբայանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալների պաշտոններից՝ Արմեն Արզումանյանը, Բագրատ Բադալյանը, Գեղամ Վարդանյանը,  ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Լուսինե Առաքելյանը, Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը,  Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են  Հակոբ Վարդանյանը և Վարդան Գևորգյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանը և Նազենի Ղարիբյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գաբրիել Ղազարյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը և Գևորգ Լոռեցյանը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Իրինա Ղափլանյանը,  ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը և Բաբկեն Տեր Գրիգորյանը։

2019  թվականի հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Նունե Խաչատրյանն ազատվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

2019 թվականի օգոստոսի 5-ին  վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` աշխատանքից ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը:

2019 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է իր օգնականին և երկու խորհրդականներին։ Մհեր Սահակյանին ազատել   է վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա  երկու գլխավոր խորհրդականներին` Արսեն Գասպարյանին և Արամ Ղարիբյանին։

2019 թվականի օգեստոսի 30-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը հայտարարել է անձնական պատճառներով մանդատից հրաժարվելու մասին։

2019 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:

2019 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը որոշել է Սամվել Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

2019 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը։

2019 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ Մարինա Ծատուրյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում է ստորագրել։

2019 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Արմեն Կարապետյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

2019 թվականի սեպտեմբերի 18-ին վարչապետը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել Արմեն Սարգսյանին։

2019 թվականի հոկտեմբերի 18-ին Սարհատ Պետրոսյանը հայտարարեց՝ դիմել է վարչապետին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից.

2019 թվականի հոկտեմբերի 21-ին Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Քրիստինե Սարգսյանը։

2019 թվականի   հոկտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազատել է Արտակ Նահապետյանին Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։

2019 թվականի հոկտեմբերի 23-ին զբաղեցրած պաշտոնից ազատվեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։

2019 թվականի   հոկտեմբերի 24-ին  Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Irakanum.am

2019-10-26T12:34:31+04:0026 Հոկտեմբերի 12:34|Uncategorized @hy, Քաղաքականություն|0 Comments