Կառավարությունն այսօր որոշեց արտոնություն տալ այն ընկերություններին, որոնք կորոշեն Հայաստանում տիեզերական գործունեություն ծավալել։

Ֆինանսների նախարարը մտահոգություն հայտնեց, որ այս արտոնությունը գուցե արդարացված չէ։ «Ստեղ ես էդ կռիվը չեմ հասկանում. չլինի էն հայտնի անեկդոտի պատմությունը … է մեկ է՝ էդ ընկերությունը չկա, մեկ է՝ նենց չի, որ էդ ընկերությունը հարկ չի վճարում, մենք էլ նստել ենք, հոգ ենք տանում, թե էդ ընկերությանը ճի՞շտ է, որ հարկային արտոնություն տանք, թե՞ ճիշտ չի։ Մեկ է՝ ինքը չկա Հայաստանում»,- ծիծաղելով պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը բացատրեց, որ իրենք հարկային արտոնությունը տալիս են, որպեսզի ընկերություններին քաջալերեն՝ գալ Հայաստան։

Հավելենք՝   օրենքի նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կկանոնակագվի տիեզերական գործունեության ոլորտը և Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը։

Նախագծով սահմանվում են տիեզերական գործունեության, տիեզերական տարածքի, տիեզերական օբյեկտի և մի շարք այլ հասկացությունները, նախատեսվում է այդ ոլորտի նպատակները, սկզբունքները, այն իրականացնող մարմինը, հսկողության կարգը և այլն: