»»Hayeli.am. նոր ռեպրեսիա․ բերման են ենթարկել գործարարի և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի դեմ

Hayeli.am. նոր ռեպրեսիա․ բերման են ենթարկել գործարարի և ճնշել, որ ցուցմունք տա Արթուր Վանեցյանի դեմ

Hayeli.am-ի տեղեկություններով` նախօրեին գիշերը իրավապահները դիմակավորված մասկի-շոու օպերացիա են իրականացրել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխին գործ սարքելու նպատակով:

Գիշերը ոստիկանության 6-րդ վարչության դիմակավորված աշխատողները ներխուժել են «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող մեծածախ ծաղկի շուկայի տնօրենի` Կարեն Ղազարյանին տուն և բերման ենթարկել նրան: Վերջինս Արթուր Վանեցյանի սանիկներից մեկի ազգականն է:

Լրատվամիջոցը հայտնում է, որ Կարեն Ղազարյանին բռնության և կտտանքների են ենթարկել` պահանջելով, որ նա ցուցմունք տա Վանեցյանի դեմ, մասնավորապես հաղորդում ներկայացնի, որ ծաղկի սրահի իրական տերը ԱԱԾ նախկին ղեկավարն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

2019-10-18T00:04:44+04:00October 18 0:04|Քաղաքականություն|0 Comments