»»Ոստիկանությունը հայտնում է Նոյեմբերյանի ծառայողների կողմից ապօրինի ծառահատումների բացահայտման մասին

Ոստիկանությունը հայտնում է Նոյեմբերյանի ծառայողների կողմից ապօրինի ծառահատումների բացահայտման մասին

ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 14-ին ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու և բացահայտելու նպատակով ուժեղացված ծառայություն են իրականացրել։

«Արդյունքում՝ բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել «ՈՒԱԶ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնք բարձված են եղել փայտանյութով՝ ընդհանուր 3 խմ։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Ապօրինի ծառահատումների հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- նշված է հաղորդագրության մեջ։
2019-10-17T21:34:34+04:00October 17 21:12|Իրավական|0 Comments