»»Հայցում ենք նախարար Տոնոյանի և ընթերցողների ներողամտությունը

Հայցում ենք նախարար Տոնոյանի և ընթերցողների ներողամտությունը

Irakanum.am լրատվական կայքը մի քանի աղբյուրներից տեղեկություն էր ստացել, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտոնից: Անձամբ նախարարը, այնուհետև նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել են Պաշտպանության նախարարի պաշտոնանկության մասին լուրերը: Irakanum.am-ը հայցում է նախարար Դավիթ Տոնոյանի և ընթերցողների ներողամտությունը: Աղբյուրներն էլ կարող են սխալվել, ամեն դեպքում այս պահին սխալ են:

Հ.Գ. Անդրադառնամ նաև պատգամավոր Վահագն Թևոսյանի գրառմանը: Վերջինս ծավալուն ու խրատական գրառում էր արել մեր լրատվականի նյութի վերաբերյալ: Պատգամավորին ուղղակի հիշեցնեմ, որ խրատներ թող լրագրող կնոջը ժամանակին տար: Հիմա իհարկե պատգամավորի կինը հարմար տեղավորվել է ԱԺ նախագահի աշխատակազմում, ամուսինն էլ «դասեր» տալով է զբաղված: Մեկ անգամ ևս հայցում ենք նախարարի և ընթերցողների ներողամտությունը: Փայլակ Ֆահրադյան

2019-10-09T15:06:25+04:00October 9 15:06|Քաղաքականություն|0 Comments