»»Դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրեց

Դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել:

Այս տեղեկությունը հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Դատարանն այսպիսով բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում՝ որպես մեղադրյալ է ներգրավվել  Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը:

2019-09-13T12:31:18+04:00September 13 12:31|Հասարակություն|0 Comments