»»»Լոռու մարզում 33-ամյա վարորդը, Toyota Corolla–ով մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

Լոռու մարզում 33-ամյա վարորդը, Toyota Corolla–ով մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

Օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Նարինե Շ.-ն ի վարած Toyota Corolla մակնիշի 78 NR 777 համարանիշի ավտոմեքենայով Լոռի Բերդ գյուղից դեպի Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Վթարի հետևանքով վարորդ Նարինե Շ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Ստեփանավան բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

2019-08-21T22:03:56+04:00August 21 22:03|Պատահարներ|0 Comments